Главная » Файлы » Мои файлы

Սոցիոլոգիան և Հայաստանը: Սոցիոլոգի հայացքներ (անավարտ)
21.04.2012, 20:54
     Սոցիոլոգիական աշխարհայացքի մասին առկա են բազմաթիվ հետազոտություններ և վերլուծություններ, գրքեր և ասույթներ:  Սոցիոլոգիան մի կողմից գործիք է հեղափոխությունները կանխարգելելու համար, որի զարգացմանը նպաստել է հենց բուրժուական հասարակության և դեմոկրատիայի կտրուկ տարածումը Եվրոպայում և Ամերիկայում:  Աշխարհը դարձել էր անհասկանալի և արագ զարգացող: Գաղութները անկախանում էին ու ընբոստանում էին:  Կառավարման նախկին բռնի և կոպիտ մեթոդները անհնար էր կիրառել, քանի որ ստացվում էր էլ ավելի ուժեղ հակազդեցություն:  Այդ պատճառով նախկին գաղութային տերությունների իշխող էլիտան սկսեց օգտագործել այն գործիքը, որը դեռևս չունեին իրենց նախկին գաղութները և երկրորդ աշխարհի երկրները` զուտ գաղափարախոսական տեսանկյունից:  Դա հասատակական գիտությունն էր, իր պրակտիկ և պրագմանտիկ զինանոցով` ԾՆՎԵՑ ժամանակակից սոցիոլոգիան:  Ժամանակակից սոցիոլոգիան բացառապես կապիտալիստական աշխարհայացքի կրողն է:  Նույնիսկ ձախ սոցիոլոգների հայացքները պրակտիկ կիրառության դեպքում հանգեցնում էին սոցիալական կոնֆլիկտների մեկուսացմանը և չեզոքացմանը` մեծ հաշվով էլիտաների համար ստատուս քվոյի պահպանմանը:  Սոցիոլոգիան` հանձինս իր ժամանակակից և նախկին տեսաբանների 20-րդ դարի սկզբներից դարձավ մարքսիզմի միակ այլընտրանքը, որպես սոցիալական խնդիրների ոչ դասակարգային լուծման մեխանիզմ:  Որքան հզորանում էր մարքսիզմը որպես համաշխարհային տեսական գերտեսություն, այնքան էլ ուժեղանում էր սոցիոլոգիան` իր պրակտիկ և տեսական ճյուղերով , ենթաոլորտներով և միջին մակարդակ, միկրո տեսություններով: 
    Սովետական Միության կործանումը իր հետ բերեղ մարքսիզմի դիրքերի թուլացմանը:  Սոցիոլոգիան (բուրժուական սոցիոլոգիան) այլևս իր գործառույթը կատարել էր, և մասամբ ձևափոխվեց համաձայն ժամանակակից պայմանների`  մարքեթինգային հետազոտություններ, նոր հայտված շուկաների ուսումնասիրություն, ռազմական և ստրատեգիական վերլուծություն, նախկին քաղաքական տեխնոլոգիաների նոր համակարգային օգտագործում:  

Եթե առավելագույնս պարզ ձևակերպենք ժամանակակից  աշխարհը և ընդհանարացնենք գլոբալ աշխարհի բոլոր ժամանակակից հայտնի տեսությունները և գնահատականները, կարելի է եզրակացնել`  ՁևԱՎԵՐՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀ և ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀ, իսկ երկրորդ աշխարհը վերացել է` մասնատվելով առաջինի և երրերդի միջև:  Այս մասնատման գործընթաց նախկին սոցիալաիստական բլոկի երկրներից աստիճանաբար տեղափոխվում է արաբական և ավելի գլոբալ մահմեդական աշխարհ` որտեղ դեռևս պահպանվել են երկերեդ աշխարհ դառնալու որոշ նշույլներ` նավթային ռեսուրսներ, միասնական կրոնական աշխարհայացք և տարածված արաբական լեզվամշակույթ: Սոցիոլոգիական կառավարման և վերահսկողության տեխնորոգիաները, որոնք ժամանակին արդյունավետ կերպով կիրառվել էին սոցիալիստական բլոկի դեմ, այժմ հագենալով ժամանակակից տեխնիկական  և  սոցիալ-հոգեբանական ազդեցության գործիքներով ավելի ակտիվորեն են գործում` իրենց թիրախային խումբը համարելով հատկապես  երիտասարդությունը:  Եթե նախկինում սոցիոլոգիան հանդես էր գալիս տսոցիալական ատարբեր հանրությների և ընդհանուր առմամբ հասարակության մեջ տարածված կարծիքների և տրամադրությունների չափման միջոց, ապա ներկայումս այն արդեն այնքան տեսական և պրակտիկ բազա ունի, որպիսի ստիպի փոխվել հասակության վարքային մոդելները, աշխարհայացքը նույնիսկ հոգեկերտվածքը:   


Категория: Мои файлы | Добавил: Vahe
Просмотров: 760 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]