Քաղաքական սոցիոլոգիան միջին մակարդակի տեսություն է, որը գտնվում է քաղաքագիտության և սոցիոլոգիայի հատման կետում: Քաղաքական սոցիոլոգիայի հիմնական առանցքը իշխանության գրավման, պահման և իրականացման կապը և փոխհարաբերություններն են սոցիալական երևույթների, անձի, խմբի և հասարակության հետ: Ինչպես, ինչու և երբ են առաջանում դեմոկրատիան և բռնատիրությունը, որն է իշխանության հասնելու մեղանիզմները: ԶԼՄ, հասարակական կազմակերպություններ և իշխանություն եռանկյունու մեջ ինչպիսի մեխանիզմներ և օրինաչափություններ են գործում են գործում: Այս և նմանատիպ հարցերին է պատասխանում քաղաքական սոցիոլոգիան:
Հասարակության քաղաքական ենթահամակարգի ուսումնասիրությունը արևմտյան սոցիոլոգների մեծամասնությունը ուսումնասիրում է պետություն-հասարակություն փոխհարաբերությունների շրջանակներում: Ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել ժամանակակից քաղաքական սոցիոլոգիայի հետևյալ կարևորագույն հիմնախնդիրները:
1. Ինչպես է ձևավորվել ժամանակակից պետությունը, սոցիալ-քաղաքական ենթատեքստում:
2. Ինչպիսին է իշխանության բաշխումը տարբեր սոցիալական խմբերի միջև:
3. Ինչպես են տարբեր սոցիալական շարժումներ, անհատներ և տարբեր զարգացումներ ազդում ֆորմալ քաղաքական ինստիտուտերում որոշումների ընդունման վրա:
4. Ինչպիսին են իշխման և ենթարկմնան փոխհարաբերությունները տարբեր խմբերի ներսում և միջև:
Քաղաքական սոցիոլոգիայի տեսությունը ձևավորվել է մի շարք փիլիսոփոյական ուղղությունների հիմքի վրա: Դրանցից կարելի է առանձնացնել պլուրալիզմը, Էլիտաների տեսությունը, կառավարման, տեսությունը, Մարքսիզմը, Բյուրոկրատիայի տեսությունը:
Կարելի է առանձնացնել քաղաքական սոցիոլոգիայի երեք նշանավոր դպրոցներ, որոնց գաղափարները հակասում են միմյանց:
Հոգեբանական ուղղություն
Ըստ այս ուղղության իշխանության ձգտում և հասնում են պատոլոգիական շեղումներ ունեցող մարդիկ, որոնց մոտ համատեղվում է շիզոֆրենիան, մեծարման և թերարժեքության բարդույթները: Նապոլեոնը, Հիտլերը և Մուսոլինին ցածրահասակ էին, դրա պատճառով ունեին կոմպլեքսներ, որոք հարղթահարելու համար ձգտում էին համընդհանուր համակրանքի և խոնարհման: Միևնույն ժամանակ պատմության մեջ առկա են հռչակավոր քաղաքական դեմքեր որոնց հասակը գերազանցում էր միջին մարդու հասակը: Մասնավորապես Դը Գոլի հասակը համարյա 2 մետր էր: Այս երևույթը նույնպես բացատրվում է նրանով, որ բարձրահասակ մարդիկ հասարակության մեջ ավելի նկատելի են, հատկապես կանակց համար: Վերջին հարյուր տարվա ընթացքում ԱՄՆ-ի նախագահներից մեծամասնությունը ավելի բարձրակասակ էր քան իր հակառակորդը ընտրություների ժամանակ: Շիզոֆրենիայով տառապել են շատ հայտնի քաղաքական գործիչներ, բայց որպես կանոն նրանց հաջողվել է թաքցնել իրենց հիվանդությունը:
Մյուս առանձնահատկությունը հասարակության լայն շերտերի վրա քաղաքական նպատակների հասնելու համար ներգործելու մեխանիզմների ուսումնասիրությունն է: Ամբոխը վերահսկելու և ուղորդելու մեխանիզմները ժամանակակից սոցիոլոգիայում լայնորեն ուսումնասիրված են և գործնականում կիրառվում են դեռևս 20-րդ դարի սկզբներից:
Կոնֆլիկտաբանական ուղղություն
Քաղաքական սոցիոլոգիայի կոնֆլիկտաբանական ուղղության հիմնական գաղափարներն են:
Քաղաքական իշխանությունը, տնտեսական իշխանությունը և ռազմական ղեկավարությունը սերտաճած են և գործում են միայն մեկ սկզբունքով` պահպանել իրենց վերարտադրությունը: Իշխանության հիմքը շահագործումն է անկախ իր դրսևորման ձևերից: Իշխանության պահպանման միակ մեթոդը բռնության կիրառումն է կամ բռնության կիրառման սպառնալիքը: Իշխանությունը ձգտում է առավելագույնս նույնականանալ պետության հետ: Արդյունքում այլասերվում և հեղինակազրկվում է ամբողջ պետական համակարգը: Հասարակությունների պատմությունը երկու սոցիալական խմբերի` շահագործողների և շահագործվողների պայքարի պատմություն է: Ամեն դարաշրջանին հատուկի է
Штёкль К. Сообщество после субъекта. Православная интеллектуальная традиция и философский дискурс политического модерна // Вопросы философии № 8, 2007, С. 34-46
- ^ Domhoff G. William. Power Structure Research and the hope for Democracy. Adam Schneider,April.2005.Web Retrieved 29 Sept.2009 from <http://www.polycola.com/search.php?stypes=&eng1=yahoo&eng2=google&st=Web&q=three+major+theoretical+frameworks+are+elite+pluralism+and+managerial+theory.>
- ^ Buzzell,Timothy, Betty A. Dobratz,and Lisa K. Waldner."The Politics of Social Inequality."14 Mar. 2001 Web. 29 Sept 2009 From:<http://books.emeraldinsight.com/display.asp?K=9780762307562>
- ^ Nachtigal M. Paul."Political Trends Affecting Nonmetropolitan America." Journal of Research in Rural Education Vol.10(1994):161-166.Print. From:http://www.jrre.psu.edu/articles/v10,n3,p161-166,Nachtigal.pdf
- ^ Bentley,Peter,Arnold Rose,Talcott Parsons,and Neil Smelser. "Political Sociological Theories:Theories of the State and Power." 16 Jan.2003.Web.28 Sept 2009 from:<http://stmarys.ca/~evanderveen/wvdv/political_sociology/political_sociological_theories.htm>
- ^ Lewis A. Coser.Masters of socioological Thought.Class Theory 1977:48-50 Web. Retrieved 29 Sept 2009 from <http://www.polycola.com/search.php?stypes=&eng1=yahoo&eng2=google&st=Web&q=social+class+theory+emerged+when>