Այս պատկերը տպագրվել է դեռևս 1911 թվականին:  Ինչպես ցույց է տալիս իրականությունը 100 տարի անց ոչինչ չի փոխվել:
Աշխարհի շատ երկրներում մինչև 20-րդ դարի կեսերը սևամորթները կամ գունամորթները և սպիտակամորթները օգտվում էին տարբեր լվացարաններից և զուգարաններից։  Բարձրակարգ ռեստորաններում արգելվում էր ոչ սպիտակամորթ բնակչության մուտքը։  Այս երևույթը սոցիալական շերտավորման կամ ավելի ճիշտ սոցիալական խտրականության արդյունք և դրսևորում էր։
 
Սոցիալական շերտավորումը  այն երևույթն է, որի միջոցով կարելի է հասկանալ մարդկային անհավասարության, անարդարության և  սոցիալական առհավիրքների զգալի մասի պատճառները և էությունը։  Որն է պատճառը,  որ մարդկանց մի մասը  վայելու է կյանքի բոլոր բարիքները, իսկ մյուս՝ զգալիորեն ավելի մեծ մարդկության մասը ստիպված է իր տեղը չկորցնել գոյության պայքարում։  Որն է պատճառը, որ շատ երիտասարդներ ուսանողներ երթևեկում են այնպիսի թանկարժեք մեքենաներով, որոնք գնելու համար հասարակ դասախոսը ստիպված պետք է աշխատի առնվազն 25 տարի։  Որն է պատճառը, որ հասարակ  ընտանիքի տղանը չի կարող ամուսնանալ էլիտար ընտանիքի աղջկա հետ։  Գոյություն ունեն սոցիալական շերտավորման բազմաթիվ տեսություններ, բայց  դրանք կարելի է խմբավորել երկու մեծ ուղղությունների՝ կոնֆլիկտի տեսության և ֆունկցիոնալիստական տեսության։  Կոնֆլիկտի տեսությունը հիմնականում հիմնված է Կ. Մարքսի գաղափարների ՝ մասնավորապես պատմական մատերիալիզմի և դասակարգային պայքարի վրա։  Ըստ Մարքսի  պատմական մի ժամանակաշրջանում հասարակության մեջ առաջանում է իշխողների մի խումբ, որիը իր ձեռքին է կենտրոնացնում արտադության միջոցները։  Հասարակության մյուս անդամները, զրկվելով արտադրության միջոցներից ընկնում են կախվածության մեջ ունևորներից։  Արդյունքում ուեվորները ժամանակի ընթացքում ավելի են հարստանում, սերտաճում են քաղաքական և կրոնական իշխանության հետ, վերածվում են իշխող կաստայի, որը վերարտադրվում է սերնդե սերունդ։  Ֆունկցիոնալիստական տեսությունը սոցիոլալական շերտավորումը բացատրում է մարդկության իսկզբանե անհավասարությամբ։  Ոչ բոլոր մարդիկ են իրենց որակներով հավասար։  Հասարակության մեջ միշտ կան ավելի խելացիներ ու ավելի հիմարներ, կան ավելի աշխատասերներ և ավելի ծույլեր, կան շեղվող վարք դրսևորողներ և սրբեր։   Մի խոսքով մարդիկ ունեն բարեկեցության հասնելու անհավասար պայմաններ, քանի որ  մարդիկ իսկզբանե հավասար չեն ու հավասար չեն էլ կարող լինել։  Ընտ ֆունկցիոնալիստների հասարակության մեջ գոյություն ունի աշխատանքի բաժանում։ Որքան մեծ է այն սոցիալական դերը, որը կատարում է այս կամ այն անհատը կամ խումբը հասարակության գոյատևման, վերարտադրման և զարգացման գործում, այնքան մեծ են նրա արտոնությունները և  բաժինը հասարակական ռեսուրսների բաշխման ժամանակ։  Ֆունկցիոնալիզմի մեկ այլ դրսևորում է սոցիալական անհավասարության և շերտավորման կրոնական մեկնաբանումը, ըստ որի մարդիկ հասարակության մեջ զբախեցնում են որոշակի սոցիալական դիրք Աստծո կամքով, իսկ աստվածային կամքը անմեկնաբանելի է հասարակ մահկանացուների համար։    
 
Գոյություն ունի նաև ռադիկալ սոցիոլոգիական մոտեցում, ըստ որի սոցիալական անհավասարությունը և -տրականությունը հասարակության նորմալ վիճակն են ներկայացնում։  Այն հասարակությունները, որտեղ առկա է հավասարություն, կամ փորձում է ստեղծել հավասար պայմաններ բոլորի համար՛ հիվանդ հասարակություններ են, քանի որ հակասում են մարդու բնույթին։ Մարդը՝ գիտակցորեն թե անգիտակից կերպով ձգտում է իշխանության մյուսների նկատմամբ։  Իշխանությունը բերում է անհավասարության, իսկ անհավասարությունը ժամանակի ընթացքում հանգեցնում է սոցիալական շերտավորման։   
 
  • Critique of Civilization A paper by Richard Heinberg, presented at the 24th annual meeting of the International Society for the Comparative Study of Civilizations, June 15, 1995.