Փաստաթղթերի վերլուծությունը մեթոդաբանական հնարների և ընթացակարգերի ամբողջություն է, որը ուղղված է փաստաղթղթային աղբյուրներից սոցիոլոգիական ինֆորմացիայի ստացմանը` կոնկրետ հետազոտական խնդիրների լուծման նպատակով: 
 
 Օգտագործման ոլորտը
 

Փաստաթղթերի վերլուծության մեթոդը Հայաստանում ամենատարածված մեթոդներից մեկն է:  Դա պայմանավորված է փաստաթղթային հսկայական բազայի առկայությամբ, որը հնարավորություն է տալիս օգտվել համարյա հասարակական կյանքի բոլոր ոլորտներին վերաբերվող նյութերից:
 Փաստաթղթեր են հանդիսանում ոչ միայն տպագիր հրատարակությունները, մամուլը այլ նաև այսպես կոչված պատկերագրական փաստաթղթերը` ինչպես վիզուալ/նկարներ, լուսանկարներ և այլն/ այնպես էլ լսողական ընկալման վրա հիմնված փաստաթղթերը` ձայներիզներ, երաժշտություն, ռադիոհաղորդումներ և այլն: 
Փաստաթղթերը համարվում են տեղի ունեցած երևույթների վստահելի աղբյուրներ: Հատկապես դա վերաբերվում է պաշտոնական փաստաթղթերին, բայց երբեմն ոչ պաշտոնական փաստաթղթերը ավելի մեծ վավերագրական նշանակություն են ունենում` մասնավորապես անձնական նամակները իրենց սուբյեկտիվության հետ հանդերձ կարող են մեծ կարևորություն ներկայացնեն պատմահամեմատական հետազոտություններում: Հետազոտությոան ընթացքում պետք է քննադատաբար վերաբերվել բոլոր փաստաթղթային աղբյուրներին: Մասնավորապես պաշտոնական վիճակագրական տվյալները կարող են փոխվել կապված հաշվարկան մեխանիզմի կամ մեթոդի փոփոխության հետ:
Որակական հետազոտությունների իրականացման դեպքում այս կամ չափով ստիպված ենք գործ ունենալ փաստաթղթերի վերլուծության հետ: Որոշ փաստաթղթեր ստեղծվում են հետց հետազոտության ընթացքում:  Դրանց պայմանականորեն կարելի է համարել "փաստաթղթեր", քանի որ մեծամասամբ դրանք հենց որակական հետազոտությունների արդյունքների կամ նյութերի  գրառումներ են: Ընդհանուր առմամբ ցանկացած հետազոտություն սկսում է տվյալ ոլորտին վերաբերվող նյութերի ուսումնասիրությամբ:  Այդ Նյութերը կարող են լինել պաշտոնական վիճակագրությունը, այլ կազմակերպությունների իրականացրած հետազոտությունների արդյունքները, պատմական տեղեկությունները, իրավական ակտերը և այլն: Փաստաթղթերի վերլուծության մեթոդի միջոցով կարելի է ուսումնասիրել նաև քաղաքակական և որակական հետազոտությունների արդյունքում ստացված նյութերը` ֆոկուս խմբերի սեղմագրերը, հարցաթերթերի բաց հարցերի պատասխանները և այլն: Փաստաթղթերի վերլուծության ամենակարևոր կողմերից մեկն այն, որ այս մեթոդի միջոցով կարելի է տեղեկություն ստանալ այցյալում տեղի ունեցած իրադարձությունների, պատմական դեմքերի, մահացած մարդկանց մասին, այսինքն սա հաճախ միակ հնարավոր մեթոդն է որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել այլ մեթոդներին անհասանելի երևույթները և օբյեկտները: 
  
Մեթոդի  Էությունը

Տարբերակվում է փաստաթղթերի ավանդական  վերլուծություն և փաստաթղթերի բովանդակային /կոնտենտ անալիզ/  վերլուծություն:  Փաստաթղթերի ավանդական վերլուծությունը իրենից ներկայացնում է տրամաբանական կառուցվածքների ամբողջություն, որի նպատակն է բացահայտել հետազոտվող նյութի բովանդակությունը:  Որպես կանոն փաստաթղթերում առկա տեղեկատվությունը ձևակերպված և ներկայացված է թաքնված կերպով, որպես կողմնակի տեղեկատվություն, կամ իր ձևաչափով միշտ չէ որ համապատասխանում է հետազոտության նպատակներին: Փաստաթղթերի վերլուծության ավանդական մեթոդը հնարավորություն է տալիս փաստաթղթերի ֆորմալ ձևակերպումից այն կողմ տեղնել հետազոտողին հետաքրքրող տեղեկատվությունը: Այս առումով ավանդական վերլուծությունը ավելի շուտ ստեղծագործական աշխատանք է հիշեցնում, քան մաթեմատիկական և վիճակագրական վերլուծություն:  

Ձաստատթղթերի ավանդական վերլուծությունը ենթադրում գործընթաց, որը անմ,իջականորեն կամ միջնորդավորված կերպով կապված է հետևյաի հետ.
1.Տեքստի բովանդակություն և ուղղվածություն
2. Հետազոտության նպատակ և խնդիրներ
3.Հետազոտողի փորձ, որակավորում, ինտուիցիա