Մշակույթի սոցիոլոգիա
      Մշակույթի սոցիոլոգիան սոցիոլոգիական գիտելիքի ոլորտ է, որը ուսումնասիրում է մշակույթի զարգացման օրինաչափությունները, մարդկային գործունեության մեջ այդ օրինաչափությունների արտահայտման ձևերը, արժեքների և նորմերի, վարքային մոդելների փոխանցումը։  Առաջինը մշակույթի սոցիոլոգիա տերմինը սոցիոլոգիայի մեջ մտցրել է Մ. Ադլերը։  Նա մշակույթի սոցիոլոգիայի առարկան համարում էր արժեքների և նորմերի ստեղծման և գործառնման սոցիալական գործոնները և դրանց  ազդեցությունը մարդկային վարքի վրա։ Մշակույթը լատիներեն cultura ստեղծել, մշակել արմատից է։   Այն կարելի է սահմանել, որպես նյութական և հոգևոր արժեքների ամբողջություն, որը ստեղծվել և ստեղծվում է մարդկության կողմից և կազմում է նրա հասարակական կեցությունը։  Մշակույթի սահմանման այսպիսի մոտեցումը հանգեցնում է ՛՛մշակույթ՛՛ և ՛՛ հասարակություն՛՛ հասկացությունների նույնացմանը, որը անկասկած սխալ է։ 
    Կառուցվածքա-ֆունկցիոնալիստական տեսության ներկայացուցիչները ՝ մասնավորապես Թ. Պարսոնսը  մշակույթը դիտարկում են մշակութային դետերմինիզմի տեսանկյունից՝ այսինքն՝ մշակույթը հանդիսանում է հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտների գործառնման հիմքը։
Մշակույթ և Կուլտուրա տերմինները հայերենում ունեն նրբերանգներ, որոնք այլ լեզուներում այնքան  ակնառու չեն։   մասնավորապես ՛՛կուլտուրական մարդ՛՛  հասկացություն համարժեք չէ  ՛՛մշակութային մարդ՛՛ հասկացությանը։  Մշակույթ բառը հայ հասարակության մեջ ասոցիացվում է նախ գեղարվեստական ստեղծագործական արժեքների, արվեստի և այլ վիզուալ և զգայական արտահայտումների հետ։  Իրականում մշակույթը ավելի լայն և խորը հասկացություն է։  Այն իր մեջ ներառում է այն ամենը ինչը ստեղծել է մարդը իր գործունեության ընթացքում։  Մշակույթի մաս են կազմում այն աթոռը, որի վրա նստած եք դուք։ Այն կոստյումը, որը հագել եք Ձեր վերջին զանգին, այն բանաստեղծությունը, որը արտասանում է փոքրիկ բալիկը։  Նույնիսկ օղու շշի վրայի պիտակը նույնպես մշակույթ է։  Մշակույթ տերմինը կապված է այլ սոցիոլոգիական տերմինների հետ, որոնք լայնորեն ուսումնասիրվում են սոցիոլոգիական տեսությունների կողմից։ Մասնավորապես  ենթամշակույթ, մշակութային արժեք, պոպ մշակույթ, մշակութաբանություն, ինկուլտուրիզացիա։  Այս իմաստով մշակույթը  այն բոլոր նյութական և հոգևոր արժեքներն են, սովորույթներն, գիտելիքներն ու հմտություններն են,  որոնք ուղղված են անձի և հասարակության պահպանմանը և զարգացմանը։  Մշակույթ տերմինը երբեմն կապված է որոշակի պատմական ժամանակաշրջանի և ժողովուրդների  մատնանշման հետ։ Մանավորապես  հաճախ  գործածվում են նախնադարյան մշակույթ, անտիկ մշակույթ, ացտեկների մշակույթ, հայկական մշակույթ և այլն տերմինները, որոնք ինչ-որ չափով նույնացնում են հասարակություն և մշակույթ հասկացությունները։ 
 
Սոցիոլոգիայի հիմնական գաղափարներից են մշակութային ռելյատիվիզմը և էթնոցենտրիզմը։   Ռելյատիվիզմի դեպքում ցանկացած երևույթ դիտարկվում է կոնկրետ մշակույթի արժեքային համակարգի, ժամանակաշրջանի, պատմա-մշակութային և  հոգեկերտվածքի կոնտեքստում։  Օրինակ եթե  մենք  դիտարկենք արևելյան սովորույթները և վարքային նմուշները արևմտյան արժեքների տեսանկյունից, դրանք կթվան դաժան և անիմաստ։  Իսկ  արևելյան արժեհամակարգի տեսանկյունից արևմտյան արժեքները կհամարվեն առնվազն անբարոյական։ 
   Մյուս կարևորագույն հասկացությունը մշակութային ունիվերսալիան է։  Ունիվերսալիան այն երևույթն է, որը հասկանալի է հասարակության կամ կոնկրետ մշակույթը կրողների համար։  Այն վերավարկված է, միևնույն ժամանակ կոնկրետ է։  Մասնավորապես երբ մենք ասում ենք մայր, պատկերացնում ենք որոշակի կերպար, որը  հասկանալի է հասարակության ցանկացած անդամի համար։  Միևնույն ժամանակ ամեն մեկի մոտ կա մոր իր սեփական պատկերացումները, որը տարբերվում է մյուսների պատկերացումներից, քանի որ ամեն մեկը համար մոր մասին պատկերացումները և ընկալումները ձևավորվել են կոնկրես սոցիալական միջավայրի և կենսափորձի ազդեցությամբ։ 
 
  1. ^Levine, Donald (ed) 'Simmel: On individuality and social forms' Chicago University Press, 1971. pxix.
  2. ^Zembylas, Tasos (2004): Kulturbetriebslehre. Begründung einer Inter-Disziplin. Wiesbaden: VS-Verlag für Sozialwissenschaften, p.13.
  1. Stark, Rodney. 2007. Sociology: Tenth Edition. Belmont, CA: Thomson Learning, Inc.ISBN 049509344-0
  2. Walker, Gavin. 2001. Society and culture in sociological and anthropological tradition. Thousand Oaks, CA : Sage Publications.
  3. Peacock, James L. 1981. Durkheim and the Social Anthropology of Culture. Social Forces, Vol. 59, No. 4, Special Issue.
  4. Lawley, Elizabeth. 1994. The Sociology of Culture in Computer-Mediated Communication: An Initial Exploration.
  5. Swartz, David. 1997. Culture & Power: The Sociology of Pierre Bourdieu. Chicago, IL : University of Chicago Press.
  6. Griswold, Wendy. 2004. Cultures and Societies in a Changing World. Thousand Oaks, CA: Pine Forge Press.
  7. Swidler, Ann. 1986. Culture in Action: Symbols and Strategies. American Sociological Review, Vol. 52, No. 2.