Հարցման մեթոդը-հոգեբանական վերբալ-հաղորդակցական մեթոդ է, որը իրենից ներկայացնում է հանցազրուցավարի կողմից հարցվողից համապատասխան ձևակերպված հարցերի պատասխանները ստանալու գործընթացը:
Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից մեկն է: Որպես կանոն հարցման մեթոդով ուսումնասիրվում է հենց "պրոբլեմի" կրողը: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա ընդհանրականության մեջ, այսինքն հետազոտողին չի հետաքրքրում կոնկրետ հետազոտվողի կարծիքը կամ պատասխանը, այլ հետաքրքրում է հետազոտվող խմբի ընդհանրացված պատկերը: Ինչպես նշել է հայտնի ամերիկացի սոցիոլոգ Ռայտ Միլսը "Մասնավորի մեջ տեսնել ընդհանուրը...":
Հարցումները տարբերակվում են ստանդարտացվածի և ոչ ստանդարտացվածի կամ ազատի: Ստանդարտացված հարցումների դեպքում հարցերը ձևայնացված են և տալիս են հետազոտման խնդրի ընդհանուր պատկերը: Ազատ հարցազրույցի դեպքում հարցերի սահմանները և ձևակերպումները ազատ են և մեծապես կապված են հարցվողի պատասխաններից: Ազատ հարցազրույցի գեպքում մենք ստանում ենք ավերի խորքային ինֆորմացիա, որը որակական տեսակետից ավելի արժեքավոր է, բայց քանակական տեսակետից շատ դժվար է ենթարկվում վերլուծության:
Հարցման հարցերի ձևակերպումը իրենից ներկայացնում է գործընթաց, որը կազմված է մի քանի փուլերից
1. Ծրագրային հարցերի ձևակերպում- Այս հարցերը հստակ համակարգված են և պատասխանում են հետազոտության խնդիրների լուծմանը, այդ պատճառով հասանելի և հասկանալիեն միայն հետազոտողներին և մասնագետներին:
2. Հարցաթերթային հարցեր, որոնք իրենցից ներկայացնում են ծրագրային հարցերը` հարցվողի կամ ոչ մասնագետի համար հասկանալի ձևակերպումներով:
Հարցման տեսակները
Հարցման տեսակները
1. Անկետավորում
2. Հարցազրույց, որը կարող է լինել ինչպես ստանդարտացված այնպես էլ ազատ: Ներկայումս լայն տարածում է ստացել Աստիճանային հարցման մեթոդը, որի դեպքում ամեն հարց բխում է նախորդից: Այսպիսով կարելի է բացահայտել ուսումնասիրվող երևույթի պատճառահետևանքային կապերը:
Հարցումները լինում են անմիջական և հեռակա:
Անմիջական հարցման դեպքում հարցման ժամանակ հետազոտողը և հարցվող կապը վերբալ, անմիջական կերպով է: Իսկ հետակա հարցման ժամանակ հարցումը իրականացվում է միջնորդավորված կամ ընդհանրապես առանց հարցնողի: Հեռակա և անմիջական հարցումների միջանկյալ տարբերակ է հեռախոսային հարցումը:
Հարցերի Ձևակերպման կանոնները
1. Ամեն հարց պետք է լինի տրամաբանական և առանձնացված այլ հարցերից:
2. Անհրաժեշտ է խուսափել անհասկանալի տերմիններից, բառերից և քիչ օգտագործվող բառերից: Միևնույն ժամանակ հարցերը չպետք է լինեն "գռեհիկ_կենցաղային"
3. Հարցերը պետք է լինեն կարճ
4. Հարցերը պետք է լինեն կոնկրետ, ոչ թե վերացական:
5. Հարցերի հնարավոր պատասխանների ցուցակը պետք է լինի ամբողջական
6. Հարցերը չպետք է հուշում պարունակեն, կամ ստիպեն "ընտրություն" կատարել "ճիշտ" պատասխանների մեջ:
7.Հարցերի ձևակերպումները չպետք է նաև ներշնչեն պատասխան:
Խորհուրդ եմ տալիս կարդալ Պ. Բուրդյեի "հասարակական կարծիք գոյություն չունի" աշխատությունը, որտեղ մանրամասնորեն վերլուծվում են հարցերի ձևակերպման և ընկալման բազմաթիվ հիմնախնդիրներ: Հարցի կանխամտածված "հուշող" ձևակերպումը կարող է հանգեցնել հետազոտողի համար "ձեռնատու" պատասխանների: Հուշող կորցերի զգալի մաստ առաջանում են անկանխամտածված` մասնագետների ոչ պրոֆեսիրնալիզմի արդյունքում:
Հարցերը լինում են ԲԱՑ և ՓԱԿ: Փակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր, քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր տարբերակների ցուցակից:
Դիխոտոմիկ հարցերը բակ հարվերի տարբերակ են, երբ հնարավոր են պատասխանների երկու իրարամերժ տարբերակ, օրինակ Այո-Ոչ, Արական-Իգական, և այլն: Բաց հարցերի դեպքում պատասխանների հնարավոր տարբերակները չեն ներկայացվում, այլ հարցվողը ինքն է ազատ կերպով ձևակերպում պատասխանը: Բաց հարցերը ավելի ինֆորմատիվ են, բայց դժվար են ենթարվում կոդավորման և քանակական վերլուծության: Փակ հարցերը, որպես կանոն "փակվում" են բաց հարցերի առավել հաճախ հանդիպող տարբերակների նշման միջոցով:
Տարբերակվում են նաև սուբյեկտիվ և պրոյեկտիվ հարցեր: Սուբյեկտիվ հարցերի միջոցով բացահատվում է կոնկրետ անհատի դիրքորոշումները, կարծիքները, մոտիվները: Պրոեկտիվ հարցերի միջոցով բացահայտվում է հարցվողի դիրքորոծումները միջնորդավորված այլ երրորդ անձի միջոցով: