Դիտարկումը- նկարագրողական հետազոտական մեթոդ է, որի նպատակն է նպատակաուղված և կազմակերպված կերպով ընկալել և գրանվել հետազոտվող օբյեկտի վարքը համապատասխան պայմաններում:

Ինքնադիտարկան հետ միաևժամանատ դիտարկումը համարվում է ամենահին հետազոտական մեթոդներից մեկը:
Դիտարկման մեթոդը գիտական հիմքերի վրա դրվեց հատկապես 19-րդ դարի կեսերից և հատկապես 19-րդ դարի վերջին  մի շարք հասարակագիտական գիտակարգերում` կլինիկական, սոցիալական, մանկավարժական և այլն:
Դիտարկման մեթոդը կիրառվում է այն դեպքում, երբ գիտափորձի կիրառությունը կարող է խանգարել  մարդու փոխհարաբերություններին նրա միջավայրի հետ:  Այս մեթոդը անփոխարինելի է որբ ուսումնասիրում են հետազոտության օբյեկտը իր միջավայրի մեջ` առանց խախտելու նրա ամբողջականությունը:
 
Դիտարկան մեթոդի գլխավոր առանձնահատկություններից են համարվում
1.հետազոտվող օբյեկտի և հետազոտվողի անմիջական կապը
2. դիտարկողի էմոցիոնալ ներգրավվածությունը
3. Դիտարկումը կրկնելու անհնարինությունը կամ շատ դժվար լինելը
Բնական գիտություններում դիտարկողը չի ազդում ուսումնասիրվող երևույթի կամ գործընթացի վրա:
Սոցիոլոգիայում գոյություն ունի հետազոտվողի և հետազոտողի  միմյանց վրա ազդելու հիմնախնդիրը:  Եթե հետազոտվողի գիտի, որ իրեն հետևում են, ապա հետազոտողի առկայությունը ազդում է նրա վարքի վրա:   Դիտարկման մեթոդի նշյալ սահմանափակությունը հանգեցնում է նրան, որ հետազոտական խնդիրները լուծվում են այլ մեթոդների` մասավորապես գիտափորձի միջոցով: 
 
Դիտարկման    առարկան

Դիտարկման օբյեկտ կարող է լինել անձը կամ խումբը:  Հետազոտության կամ դիտարկման առարկա կարող է լինել
1.Վերբալ վարքը` այդ թվում խոսքի բովանդակությունը, տևողությունը, ինտենսիվությունը և այլն: 
2.Ոչ վերբալ վարքը` այդ թվում դեմքի հուզական դրսևորումները,  մարդկանց շարժը, մարդկանց միջև տարածությունը, դիպչումները, հարվածները և այլն 
Այսինքն դիտարման առարկան կարող է հանդիսանալ միայն այն ինչը հնարավոր է օբեկտիվորեն գրանցել: Այսինքն հետազոտողը դիտարկում է ոչ թե հոգեկանի հատկությունները, այլ հետազոտության օբյեկտի այն դրսևորումները, որոնք հնարավոր է գրանցել: Հետևաբար սոցիոլոգը ուսումասիրելով հետազոտության օբեկտի վարքը կարող է վարկածներ կառուցել դրանց հոգեբանական կամ ներքին դրդապատճառների և մեխանիզմների վերաբերյալ:
 
Դիտարկման եղանակները

Դիտարկումը կարող է իրականացվել ինչպես անմիջականորեն հետազոտողի կողմից , այպես էլ տեխնիկական միջոցների  միջոցով: Գրանցման միջոցների թվին են պատկանում ձայնային, ֆոտո և վիդեո  սարքավորումները և գրանցման քարտերը: 
 
 
Դիտարկման տիպաբանությունը

Դիտարկումը կարող է լինել
1. Անմիջական/հետազոտողն ինքը հանդիսանում է "գործիք"/ կամ միջնորդավորված/դիտարկում իրականացվում է այլ "գործիքների"  միջոցով/
2. Ներքին/այլ կերպ ինքնադիտում/ կամ արտաքին /հետազոտողը ուսումնասիրում է արտաքին սոցիալական աշխարհը/
3. Ներգրավված (որը կարող է լինել բաց կամ գաղտնի) և ոչ ներգրավված
5. Համընդհանուր կամ ընտողական  (համաձայն որոշակի չափանիշների)
6. Դաշտային () կամ լաբորատոր.
 
 Ըստ Ձևայնացվածության առանձնացնում են
 
1. Ոչ Ձևայնացված դիտարկումը, որի դեպքում անհարժեշտ է ստանալ անձի կամ խմբի ընդհանուր վարքային պատկերը այս կամ այն պայմաններում:  Այս դեպքում անհրաժեշտություն չկա բացահայտել պատճառա-հետևանքային կապերը կամ տալ երևույթի ճշգրիտ նկարագրությունը: Որպես կանոն ոչ ձևայնացված դիտարկումը կիրառվում է "դաշտային" հետազոտությունների դեպքում, երբ անհնար է կամ անհրաժեշտ չէ իրականացնել համակարգայնացված գրանցում: 
2. Ձևայնացված դիտարկումը, որի դեպքում  դիտարկումը իրականացվում է համաձայն որոշակի պլանի և հետազոտողը գրանցում է վարքի առանձնահատկությունները և միջավայրի պայմանները: Հաճախ  ձևայնացվաշ դիտարկումը այնքան է համակարգված, որ հետազոտողի աշխատանքը սահմանափակվում է դիտարկվող երևույթի միայն քանակական բնութագրիչների գրանցմամբ կամ հաշվառմամբ:
 
Դիտարկումը և գիտափորձը
 
Դիտարկման դեպքում իտարբերություն գիտափորձի հետազոտողը չի փոխում շրջապատող իրականությունը, այսինքն նա "պասիվ" է: Հետազոտողը գրանցում է այն ինչ տեսնում է. այսինքն առկա է "անմիջականություն": Այս երկու առանձնահատկությունները միարժամանակ  հանդիսանում են դիտարկման մեթոդի թույլ և ուժեղ կողմերը:
Տարբերակվում է համընդհանուր դիտարկում և մասնակի կամ ընտրողական դիտարկում:  Համընդհանուր դիտարկման դեպքում դիտարկողը գրանցում է բոլոր գործընթացները, գործողությունները և վարքի դրսևորումները:  Ընտրողական դիտարկման դեպքում գրանցվում է միայն երևույթի կամ վարքի մասնակի` "հատվածական կողմը": 
 
Գաղտնի դիտարկում և տեղեկացված դիտարկում
 
Տեղեկացված դիտարման դեպքում դիտարկվողը գիտի որ ինեն ուսումնասիրում են, ավելին` հաճախ դիտարկվողները տեղյակ են թե ով է հետազոտողը և ինչպիսի կարգավիճակ նա ունի:  Բայց երբեմն դիտարկվողին տեղյակ չեն պահում դիտարկման իրական նպատակների և հետազոտության իրական խնդիրների մասին: Սա կարող է առաջացնել էթիկական խնդիրներ, քանի որ հետազոտության արդյունքները կարող են վիճելի լիենեն հենց բարոյական տեսակյունից: Բայց որպես կանոն տեղեկացված դիտարկման դեպքում կարող են առաջանալ զգալի շեղումներ կապված դիտարկվողի վարքի փոփոխության հետ:  

Որոշ առանձնահատկություններ

Քանի որ մարդը սոցիալական էակ է,  նրա վարքը մեծապես կախված է նրա սոցիալական միջավայրի գնահատականից.Շատերը օտար մարդկանց ներկայությամբ իրենց պահում են ոչ այնպես ինչպես առօրյա կյանքում:  Իսկ եթե հաշվի առնենք այն, որ այդ "օտար"  մարդը ձայնագրում, նկարահանում կամ գրառում է դիտարկվողի վարքը, դիտարկվողը աշխատում է դրսևորել սոցիալապես ընդունելի վարք: