Главная » Файлы » Мои файлы

1990-ականներ նեոբուրժուազիայի ծննունդը Հայաստանում
23.04.2012, 12:32
Ժամանակակից հայաստանյան գործընթացների  կարելի է պատկերացնել ինչպես կոնֆլիկտի տեսության այնպես էլ ֆունկցիոնալիստական սոցիոլոգիական տեսության շրջանակներում: Թովման Հոբսի մողմից առաջ քաշված "Մարդը մարդուն գայլ է"  տեսական ուղենիշը  կոնֆլիկտի տեսության հիմնասյուներից մեկն է: Խորհրդային հասարակության տեսակնա դոկտրինը առաջին հերտին դասակարգային պայքաի հիմքի վրա էր կառուցված, դասարարգային ընդհանրությունները և շահերը ենթադրվում էր, որ միավորում են ինչպես շահագործողներին այնպես էլ շահագործվողներին համապատասխան նպատակների շուրջ:  Միչդեռ ԽՍՀՄ փլուզումից հետո տեսական պատկերացումները հասրակության և ինդհանուր առմամբ ինտելեկտուալ էլիտայի մոտ անցան հետին պլան:  Ռաւաջնահերթը առկա սուր ճգնաժամի պայմանններում գոյատևումն էր արդեն կոնկրետ ընտանիքի մակարդակով` երբեմն ":գոյության պայքարը" տեղափոխվեց սոցիալական ավելի  ցածր` անձի մակարդակ:  Բնակչության զգալի մասը արտագաղթեց, մյուս մասը դեգրադացվեցին և անցան պահանջմունքների բավարարման ավելի ցածր մակարդակի:  Առաջացան գործազուրկների միլիոնանոց բանակ, որոնց խնդիրն էր մարդկանյին առաջանյին պահանջմունքների բավարարումը: Պետության ընկալումը լայն մասաների մոտ կտրուկ փոխվեց` այն դադարեց լինել "պաշտպան և վերահսկիչ":  Ընդհանուր ազմամբ ստեղծվեծ լայն ստարտային հնարավորությունների հասարակության լայն շերտերի մոտ:  Այդ լայն հնարավորություններըից առաջին հերթին օգտվեցին այն սոցիալական խմբերը կարելի է բաժանել հետևյալ տիպաբանության`
1.Նախկին կուսակցական նոմենկլատուրա, որը ուներ կուտակված ռեսուրները և կարողացավ դրանք տնօրինել և կիրառել նոր շուկայական պայմաններում: 
2. Նախին ցեխավիկներ, "լեվի"  գործ անողներ, նախկին սովետական թաքնված ործարարներ, որոնք դեռևս սովետական միության տարիներին փաստացի զբաղվում էին բիզնեսով, և նոր պայմաննները նրանց համար խորթ չէին: 
3. Նոր իշխանություններին մոտիկ կանգնած մարդիկ: Հայաստանի շրջափակաման պայմաններում տնտեսությունը սկսեց աստիճանաբար կոըտակվել ատանձին լկանային խմբերի շուրջ:  Իշխանական ռեսուրսի անմիջական միջնորդությամբ պետական ունեցվածքը սեփականավցեց և սկսվեց տնօրինվել իշխանության մաս կազմող մարդկանց կողմից: Խորհրդային շրջանում կառուցված հսկայական գործարաններից մինչև մանրածախ կրպակները մասայաբար սեփականացվեցին` ինչպես սերտիֆիկատային համակարգով, այպես էլ աճուրդների միջոցով:  Քանի որ օբյեկտիվորեն զրկված լինելով ներկրող հումքից, արտադրությունների ճնշող մեծամասնությունը դատապարտված էր անգործության:  Մինչդեռ առկա էր հսկայական արդյունաբերական ռեսուրս, որը տնտեսական և կատավարչական փորձ չունեցող տերերի կողմից անմիջականորեն տապալվեց և ընտրվեց ամենապարզ ու ամիջականորեն շահույթ ապահովող տարբերակը` փոշիացումը և վաճառքը:  Ստրատեգիական նշանակություն ունեցող արտադրական տեխնիկայի զգալիչ մասը վաճառվեցին որպես մետաղի ջարդոն: Մինչդեռ ավելի փոքր ձեռնարկությունները ավելի ճկուն էին, արդյունավետ և կարողացան գոյատևել մրցակցությանը:
Նոր, կապիտալիստական դասակարգի ծնունդը ընդանում էր դասական մարքսիզմի դրույթներին համապատասխան`  առաջացավ կապիտալի նախասկզբնական կուտակում մարդկանց համեմատաբար փոքր շրջանակի մոտ` որոնք ունեին "նոր"  մարդուն հատուկ բոլոր գծերը` աշխատասիրություն, գործարար ակտիվություն, սոցիալական կապեր, արժեքային անսկզբունքայնություն:  
Категория: Мои файлы | Добавил: Vahe
Просмотров: 686 | Загрузок: 0 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]