Կրոնի սոցիոլոգիան ուսումնասիրում է կրոնական  վարքային նմուշները, պատմական ենթատեքստը, սոցիալական կառուցվածքը և կրոնի դերը և նշանակությունը հասարակության մեջ:   Սոցիոլոգը կրոնը պետք է ուսումնասիրին առանց իր սեփական կրոնական հայացքների ազդեցության` ինչպես Պիտեր Բերգմանն է նշում,  կրոնի սոցիոլոգիան պետք է ուսումնասիրել  "մեթոդաբանական աթեիզմի" դիրքերից:  Սոցիոլոգները ուսումնասիրում ինչպես հասարակության ազդեցությունը կրոնի վրա, այնպես է կրոնի ազդեցությունը հասարակության վրա:  Դեռևս 19-րդ դարի վերջին Դյուրքհեյմը իր հայտնի ինքնասպանությունների ուսումնասիրության մեջ նկատել է կախվածություն կրոնական հայացքների և ինքնասպանությունների միջև:  Կրոնական աշխարհայացքի փոխարինումը աշխարհիկ աշխարհայացքով անվանվում է սեկուլյարիզացիա, որպես արդյունք ժամանակի հնդացքում կրոնը անջատվել է պետությունից իսկ կրթության ինստիտուտը եկեղեցուց:  Միևնույն ժամանակ առաջանում են հետաքրքիր սոցիոլոկնա երևույթներ, որոնք պետք է բացատրվեն և ուսումնասիրվեն սոցիոլոգների կողմից:  մասնավորապես 19-րդ դարում 10 հոգուց միայն 3-ն էին հավատում, որ մարդուն ստեղծել է Աստված:  Ներկայումս դրան հավատում են 10-ից 8-ը:  Ներկայումս դրան հավատում են 10-ից 8-ը: Այս քարտեզը ցույց է տալիս, թե բնակչության քանի տոկոսն է հավատում Աստծո գոյությանը Եվրոպայում:
 
 
 
Կրոնի սոցիոլոլոգիան մեջ տեղ է հատկացնում հատկապես կրոնական կազմակերպությունների դասակարգմանը և ուսումնասիրությանը:
 
 
Կրոնական կազմակերպությունների տիպերն են:
1.  Համաշխարհային  գերակա կրոնական կազմակերպություններ, որը պայմանականորեն կարելի է անվանել "եկեղեցի"
2.  Դենոմինացիա - որոշակի ծեսերի և հավատալիքների շուրջ միավորված մարդկանց խումբ, որտեղ բացակայում է կրոնական հիերարխիա և ընթացակարգ
3.  Աղանդ-Կրոնական կազմակերպություն, որը ունի հստակ ձևայնացված կառուցվածք, կրոնական ծեսեր իրականացվող ենթախումբ, բայց տարբերվում է եկեղեցուց, մասամբ հակադրվելով նրան իր կրոնական դրույթներով:  Բոլոր ժամանակակից համաշխարհային կրոնները իրենց գոյության սկզբնական փուլում եղել են "աղանդներ": 
4. Կուլտ-"Պաշտանմունք"- Սա այնպիսի կրոնական կազմակերպություն է, որը հակադրվում է ոչ միայն իշխող "եղեղեցուն", այլ նաև հասարակության իշխող նորմերին
 
Կարելի ք է առանձնացնել կրոնի ուսումնասիրման երեք ամենակարևոր ուղղություները ժամանակակից սոցիոլոգիայում:
 
Կոնֆլիկտաբանական ուղղություն
1.  Կրոնը հակակշիռ է գիտությանը, քանի որ գիտության զարգացումը բերում է կրոնական աշխարհայացքի քայքայմանը:
2. Կրոնը շահագործման մեղանիզմ է, որի միջոցով իշխաղները լիգիտիմացնում են իրենց իշխանությունը շահագործվող դասակարգերի նկատմամբ
3.  Սոցիալական պասիվությունը և հարմարվողականությունը ունեն կրոնական հիմքեր և պետք է հակադրվեն ազատությանը:
4.Կրոնը  ներկայիս բարեկեցության փոխարեն խոստանում է "հավերժական կյանք"  հանդերցյալ աշխարհում, այդ կերպ փորձելով նվազեցնել սոցիոլական լարվածությունը և հեղաձողխության հնարավորությունը:
5.  Կարլ Մարքսի ներմուծել է ."կրոնը օպիում է ժողովրդի համար"  դրույթը, որը ներկայացնում է ամբողջ  մարքսիստական աշխարհայացքը կրոնի նկատմամբ:
 
Դյուրկհեյմի հայացքները կրոնի վերաբերյալ
 Դյուրկհեյմը անդրադարձել է կրոնին իր "Կրոնական կյանքի տարրական ձևերը" աշխատության մեջ, որտեղ ուսումնասիրելով տարրական կրոնական վարքի դրսևորումները տոհմացեղային հասարակությունների մոտ,  ներկայացրոլ է դրանց կապը ժամանակակից հասարակություների կրոնական վարքի հետ:
1. Հասարակությունը կարելի է ընկալել և հասկանալ նրա տոտեմների միջոցով:  Տոտեմը հասարակության մոդելն է:
2.Կրոնը գոյություն ունի երկու հասկացության շնորհիվ,  պետք է գոյություն ունենա սրսշակի սրբություն, կամ սրբազանի մասին պատկերացումներ և  Ծես:  Մարդու կրոնական պատկերացումները կազմվում են սակրալի/սրբության/ և երկրայինի հակադևության արդյունքում:
3. Կրոնը հանգեցնում է հասարակության միավորմանը և համերաշխությունը:
4.Ժամանակակից հասարակություններում գույություն ունեն քաղաքացիական կրոններ, որտեղ առկա են կրոնական վարքի բոլոր բաղադրիչները` մասնավորապես սրբացվում են պետական դրոշները, սահմանադրությունը, քաղաքական դոգմաները  և այլն:
 
Կրոնական թեմաներով սոցիոլոգիական հետազոտությունները նարկայումս շատ տարածված են, քանի որ առընչվում են ազգային ինքնության, աշխարհաքաղաքական և  մշակույթային գործոններին: Հայաստանում արհեստականորեն ներմուծված  աղանդները նույնպես իրականացնում են սոցիոլոգիական հետազոտություններ, իրենց գործունեությունը ավելի արդյունավետ դարձնելու և հայկական միջավայրին ավելի "հարմարվելու"  նպատակով:   
 
 
  • Kevin J. Christiano, et al., (2nd ed., 2008), Sociology of Religion: Contemporary Developments, Lanham, MD: Rowman & Littlefield Publishers. ISBN 9780742561113
  • Marx, Karl. 1844. A Contribution to the Critique of Hegel's Philosophy of Right, Deutsch-Französische Jahrbücher, February.
  • Max Weber, Sociology of Religion
  • Weber, Max. The Protestant Ethic and the Spirit of Capitalism. Los Angeles: Roxbury Company, 2002. ISBN 1891487434