Բոլոր հասարակություններում առողջությունը եղել է ամենակարևոր արժեքներից մեկը, եթե ոչ ամենակարևորը:  Հազարամյակների ընթացքում մարդկությունը փորձել է գտնել երկարակեցության և առողջության պահպանման գաղտնիքները:  Այդ փնտրտուքների մեջ իր զգալի ավանդն ունի սոցիոլոգիական մեթոդը:  Զուտ սոցիոլոգիական գիտափորձերի մեթոդների միջոցով կարելի է բացահայտել արդյոք այս կամ այն դեղահաբը կամ նոր բժշկական միջոցը արդյունավետ է, թե ոչ:  Սոցիոլոգիական տեսությունները առողջության կոնցեպցիայի վերաբերյալ բազմաթիվ ու բանմաճյուղ են:  Սկած համաշխարհային համաճարակների ուսումնասիրությունից վերջացրած հոգեկան հիվանդությունների սոցիալական ընկալումներից:  Միևնույն ժամանակ ներկայումս հայ սոցիոլոգների շրջանում առողջապահական սոցիոլոգիան որոշակիորեն երկրորդ պլան է մղվել, իր տեղը զիջելով ավելի "ժամանակակից", "նյութապես ավելի եկամտաբեր ուղղությունների":  Ես ինքս շատ հետաքրքրված եմ ծխելու հիմնախնդրով, քանի որ իմ կարժիքով այն ավելի կարևոր և վտանգավոր է քան Հայ-Թուրքական հարաբերությունները, աղանդները, թրաֆիքինգը, քաղաքական հետազոտությունները իրար հետ  վերցված:  Ամեն տարի ավելի շատ մարդ է մահանում ծխելու հետևանքով, քան ամբողջ արցախյան պատերազմի ժամանակ:  Ծխելու հետևանքով մեր տնտեսությունը կրում է միլիարդների վնաս, որոշ մարդիկ ստանում են միլիոնավոր դոլլարների եկամուտ:  Քախծգեղի մակարդակը Հայաստանում ամեն տարի աճում է, բոլորն էլ գիտեն պատճառը, բայց բոլորի համար դա  դարձել է առօրեական խնդիր:  Մարդիկ վախենում են թռչնագրիպից, կրում են դիմակներ "պատահաբար" չվարակվելու համար, միևնույն ժամանակ ծխում են կամ հանգիստ շնչում են ուրիշի ծխածը:  Եթե գրիպից մահանալու վտանգը 1/1.000.000 է, սիգարետի ծխից մահանաալու վտանգը 1/5 է: 
Ժամանակակից հասարակությունը "բժշակականացված" հասարակություն է, քանի որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ազդեցությամբ հասարակության անդամները կարող են ստանալ այն ինֆորմացիայի պաշարը, որը ունի ցանկակաց լավ մասնագետ:  Կրթական մակարդակի բարձրացումը բերելե է նրան, որ առողջապահությունը դարձել է կենսապերպի անբաժանելի մասը։  Ժամանակի ընթացքում նոր սոցիալական ռիսկերի հետ մեկտեղ աճում է առողջապահական ռիսկերը։  գլոբալիզացիան և համաշխարհային միգրացիոն գործընթացները հանգեցրել են նրան, որ առաջացել է մարդկության ոչնչացման վտանգ, հատկապես պանդեմիաների արդյունքում։  Որոշ  աֆրիկյան երկրներում ՁԻԱՀ և ՄԻԱՎ-ը  տարածված են բնակչության 15 տոկոսի մոտ։  Եթե հաշվի առնենք այն փաստը, որ կատարվել են բազմաթիվ կանխարգելիչ գործողություններ, ապա պարզ կդառնա, որ նմանատիպ  նոր վարակների բռնկումների դեպքում հնարավոր է ամբողջ քաղաքակրթության քայքայում։
Եթե ՁԻԱՀ-ի դեպքում գործ ունենք բնական հարուցիչի հետ, ապա ծխախոտամոլության դեպքում գործ ունենք նպատակաուղղված պրոպագանդման և գովազդման հետևանքով խեղված միլիոնավոր մարդկանց առողջության և կյանքի կորստի հետ։  Մինչ դուք կարդում էիք, այս նախադասությունը ծխելու հետևանքով մահացան առնվազն 500 մարդ, որոնցից 200-ը մինչև 35 տարեկան էին։   
Մինչև  1950-ական թվականների կեսերը  որոշ բժիշկներ նույնիսկ  խրախուսում էին ծխելը, որպես նյարդերը հանգստացնող և հականեխիչ միջոց։  Նույնիսկ մինչ այժմ ծխախոտամոլությունը որոշ մասնագետների և ազգաբնակչության զգալի մասի կողմից  լուրջ չի դիտարկվում։  Դա պայմանավորված է, երեք հիմնական գործոններով։ 
     1.  Ծխախոտագործությամբ և ծխախոտի  արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները աստղաբաշխական գումարներ են ծախսում հակածխախոտային արշավները կանգնեցնելու ուղությամբ։  Նրանց ֆինանսավորմամբ իրականացվում են «հետազոտություններ», որոք բացահայտում են իբր համեմատաբար անվտանգ ծխախոտներ։  Գիտակցական և ենթագիտակցական մակարդակով գովազդվում են ծխելը և առհամարվում է ծխախոտի վտանգը։  Ներկայումս զարգացած երկրներում հակածխախոտային օրենսդրության խստացումից հետո, ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները իրենց հիմնական թիրախ են ընտրել զարգացող և հետամնաց երկրներին։  Աշխարհում ամենաշատը ծխում են Չինաստանում, ԱՊՀ պետություններում։  Ծխախոտը ամենաէժան, ամենահասանելի և լեգալ թմրամիջոցն է աշխարհում։
      2.    Անհնար է պայքարել ծխելու դեմ, քանի որ հենց ծխողները ծխելու դեմ պայքարը համարում են խտրականություն իրենց նկատմամբ։  Եթե արգելենք օրինակ Հայաստանում չծխել հասարակական վայրերում,  ապա բազմաթիվ Կազինոներ, սրճարաններ և այլ հաստատություններպարզապես կսնանկանան։  Տասնյակ հազարավոր գյուղացիներ նույպես կհայտնվեն ծանր նյութական վիճակի մեջ, քանի որ ծխախոտաբուծությունը եկամտաբեր և կայուն զբախմունք և  գյուղատնտեսության ճյուղ է։  
      3.    Հոգեբանական լուրջ մեխանիզմներ կան որոնք փոխկապակցված են և չեն թողնում, որպիսզի ծխախոտամոլության մակարդակը իջնի Հայաստանում և աշխարհում ընդհանարապես։  Մասնավորապես ծխողների զգալի մասի մոտ ենթագիտսկցական մի  մեխանիզմ է գործում, ըստ որի ծխելու հետ կապված հիվանդությունները իրեն շրջանցելու են։  Այսպիսի ռացիոնալիզացիան ժամանակի ընթացքում վերափոխվում է անտարբերության սեփական առողջության նկատմամբ։  Այդ անդարբերություն հող է նախապատրաստում սեփական առողջության նկատմամբ այլ ոտնձգությունների՝ ալկոհոլամոլության, թմրամոլության, անկանոն սեռական կյանքի վարման։  Մի ծխող ինձ ասաց. «Գիտեմ, որ ծխելուց կարող է մեռնեմ, բայց կմեռնեմ մի 15-20 տարի հետո, ինչի մտածեմ դրա մասին, քանի որ հենց վաղը կարող ա ընկնեմ մեքենայի տակ ու մեռնեմ»։ Ցավոք նմանատիպ մտածելակերպը  շատ է տարածված։  
  • Bird, Chloe E.; Conrad, Peter; and, Fremont, Allen M. (2000). Handbook of Medical Sociology (5th ed.). Upper Saddle River, NJ: Prentice Hall. ISBN9780130144560. OCLC42862076. 
  • Bloom, Samuel William (2002). The Word as Scalpel: A History of Medical Sociology. New York, NY: Oxford University Press. ISBN9780195072327. OCLC47056386. 
  • Cockerham, William C. (2001). The Blackwell Companion to Medical Sociology. Oxford, UK; Malden, MA: Blackwell. ISBN9780631217039. OCLC44039611. 
  • Cockerham, William C.; Ritchey, Ferris Joseph (1997). Dictionary of Medical Sociology. Westport, CN: Greenwood Press. ISBN9780313292699. OCLC35637576. 
  • Conrad, Peter (2007). The Medicalization of Society: On the Transformation of Human Conditions into Treatable Disorders. Baltimore, MD: Johns Hopkins University Press. ISBN9780801885846. OCLC72774268. 
  • Levy, Judith A.; Pescosolido, Bernice A. (2002). Social Networks and Health (1st ed.). Amsterdam, The Netherlands; Boston, MA: JAI. ISBN9780762308811. OCLC50494394. 
  • Mechanic, David (1994). Inescapable Decisions: The Imperatives of Health Reform. New Brunswick, NJ: Transaction Publishers. ISBN9781560001218. OCLC28029448. 
  • Rogers, Anne; Pilgrim, David (2005). A Sociology of Mental Health and Illness (3rd ed.). Maidenhead, England: Open University Press. ISBN9780335215843. OCLC60320098. 
  • Scambler, Graham; Higgs, Paul (1998). Modernity, Medicine, and Health: Medical Sociology Towards 2000. London and New York: Routledge. ISBN9780415149389. OCLC37573644. 
  • Turner, Bryan M. (2004). The New Medical Sociology: Social Forms of Health and Illness. New York, NY: W.W. Norton. ISBN9780393975055. OCLC54692993.