Սոցիոլոգիան  հաճախ ընկալվում է, որպես հումանիստական գիտություն, կամ վատագույն դեպքում որպես գիտություն, որը օգնում է մարդկությանը։  Իմ նախկին ուսանողներից մեկը ասաց, որ ընտրել է սոցիոլոգիան որպեսզի օգնի մարդկանց։  Ես համոզված եմ, այդ հարցում նա սխալ ընտրություն է կատարել։  Սոցիոլոգների զգալի մասը աշխատում է, ոչ թե մարդկանց օգնելու այլ նրանց առավել արդյունավետ կերպով ոչնչացնելու համար։  Մասնավորապես  պատերազմների ժամանակ սոցիոլոգները հաշվարկում են առավել արդյունավետ ռմբակոծման սխեմաները։  Սոցիոլոգները մշակում են հարցաքնման առավել արդյունավետ եղանակներ։  Սոցիոլոգները կազմակերպում են "սև ակցիաներ", հեղաշրջումներ, պրովոկացիաներ և այլ "վատ" բաներ, որպեսզի պատվիրատուները մնան իշխանության մեջ կամ գրավեն իշխանություն։ Զարմանալի չէ, երբ ժամանակակից հումանիստական աշխարհում բնակչության զգալի մասը կողմ է պատերազմին, ընդ որում ուշադրություն դարձրեք թե ովքեր են անում ռազմական կոչեր:  Համոզված կարելի է ասել, որ նրանց երեխաները չեն ծառայում և հաստատ չեն ծառայի բանակում: 
   Պատերազմների ընդունված մեխանիզմն է, երբ թուլանում է իշխանությունը  իշխող վերախավը հասարակությունը իր շուրջը համախմբելու և անցանկալի տարրերին չեզոքացնելու համար հրահրում է "պատերազմ":  Այդ պատերազմը կարող է լինել վիրտուալ կամ իրական, սինվոլիկ կամ նյութական, "հարցակվողական" կամ "պաշտպանվողական":  Ամեն դեպքում պատերազմը քաղաքական էլիտայի համար հասարակությունը ամենականխատեսելի իրավիճակում պահելու արդյունավետ տարբերակ է:
  Ռազմական սոցիոլոգիան, իմ կարծիքով առավել կարևոր և հեռանկարային ուղղություններից մեկն է սոցիոլոգիայում։  Այն  կարևոր է երկու պատճառով:  Առաջին` ռեսուրսների առումով ռազմական ոլորտը առավել մեծ հնարավորությունները ունի քան մյուս ոլորտները:  Կարելի է իրականացնել թանկարժեք և հետաքրքիր հետազոտություններ` թե գիտական, թե օգտակարության տեսանկյունից:  Երկրորդ` ռազմական ոլորտում առկա և իրականացվող հետազոտությունների զգալի մասը գաղտնի են և հաճախ իրենց մեթոդաբանական և իմացաբանական առումով գերազանցում են ժամանակակից այլ ուղղություներում առկա հետազոտությունները: Ներկայումս, երբ ինֆորմացիան հանդիսանում է ամենակարևոր գործիքներից մեկը, որի միջոցով կարելի է հասնել իրական քաղաքական և ռազմական հաղթանակի:  

Ռազմական սոցիոլոգիան  կարելի է բաժանել երկու ուղղության՝ 
1.  Զինծառայողների, զինվորական կոլեկտիվների սոցիալ-հոգեբանական, նյութական և այլ խնդիրների ուսումնասիրություն և  լուծում։  Իմ առաջին տպագրված   հոդվածը նվիրված է հենց այս ոլորտին՝  սոցիոմետրիկական մեթոդի կիրառումը զինված ուժերում։ 
2. Ռազմական գործողությունների արդյունվետության բարձրացում։ Ռազմական ոլորտում արդյունավետություն ասելով հասկանում ենք նվազագույն կորուստների գնով հասնել առավելագույն արդյունքի։  Պարզ լեզվով ասած  պետք է "լացացնել հակառակորդին"։ Դեռևս հին դարերից ռազմական գործում կիրառվում էին սոցիալալական մեխանիցմներ, որոնք ուղղված էին ռազմական արդյունավետության բարձրացմանը:  Գաղտնիք չէ, որ  Ալեքսանդր մակեդոնացու գաղթանակները մեծապես կապված էին մակեդոնական բանակի վերակազմավորման և նոր տեխնիկաների ներմուծման հետ:   Ռազմական արդույնավետությունը ոչ միայն ռազմադաշտում հաղթանակների առկայությունն է, այլ նաև ինֆորմացիոն և սոցիալ-հոգեբանական հաղթանակների առկայությունն է։  Հաճախ մազմակի անգամ քանակական գերակշռություն ունեցող զորքաբանակները պատրություն են կրել ավելի կազմակերպված ու սոցիալ-հոգեբանական , էմոցիոնալ և կամային ավելի մեծ ուժ ունեցող, բայց փոքրաթիվ զինվորական ուժերից:
     Ռազմական սոցիոլոգիայի գաղափարական հիմքերը կարելի է տեսնել դեռևս չինացի ռազմական տեսաբաններ Ու Ցզիի և Սունցզիի աշխատություններում։  Սուն Ցզին եղել է Ցին արքայատոհմի զորահրամանատարը։  Մի անգամ զորավարժության ժամանակ թագավորի կանայք ծաղրում են նրան և զորքին,  Սուն ցզին հրամայում է անմիջապես գլխատել կանանց։ Երբ թագավորը փորձում է հակաճառել, Սուն Ցզին ասում է. ՛՛ Զորավարի համար արքան հեղիանկություն չէ՛՛. 
 
 
 
 
 
 
 
Դեռևս 20-րդ դարի կեսերից ԱՄՆ-ում ռազմական գերատեսչությունները սկսեցին պատվիրել հետազոտություններ, որոնք կապված էին սոցիոլոգիային և սոցիոլոգիական մեթոդին:  Ցավոք  ռազմական սոցիոլոգիայի վերաբերվող հետազոտությունները շատ սամանափակ հասանելիություն ունեն հանրության համար:  Հասկանալի պատճառներով չեն հրապարակվում հետազոտության  տվյալները, բայց կարելի է հաստատ պնդել, որ սոցիոլոգիական նորագույն տեխնիկաների մեծագույն մասը պարտական է հենց ռազմական պատվերներին:  
 
 
Segal, David and Morten Ender. 2008. "Sociology in Military Officer Education.” Armed Forces & Society, vol. 35: pp. 3-15. http://afs.sagepub.com/cgi/content/abstract/35/1/3
 
Ender, Morten; Ryan Kelty and Irving Smith. 2008. "Sociology at West Point.” Armed Forces & Society, vol. 35: pp. 49-70. http://afs.sagepub.com/cgi/content/abstract/35/1/49
  • Kawano, Hitoshi. 2008. "The Expanding role of Sociology at Japan National Defense Academy: From Not to Some and More?”Armed Forces & Society, vol. 35: pp. 122-144. http://afs.sagepub.com/cgi/content/abstract/35/1/122

    Obraztov, Igor. 2008. "Teaching Sociology in Military Educational Institutions of Russia.” Armed Forces & Society, vol. 35: pp. 162-179. http://afs.sagepub.com/cgi/content/abstract/35/1/162