Ես ինքս սոցիոլոգիայի հիմնադիր համարում եմ Կարլ Մարքսին /1818-1883/,որը սոցիոլոգիան փիլիսոփայական աղանդից վերափոխեց ապրելակերպի: Մարքսը ներմուծել է դասակարգային պայքարի գաղափարը Դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի հիմնադիրը մի առիթով ասել է, որ ինքը Մարքսն է, բայց Մարքսիստ չէ: Մարքսի կապիտալը աշխարհի ամենաշատ տպագրված գրքերի տասնյակի մեջ է մտնում: Մարքսիզմի քաղաքական ջաղջախումից հետո սոցիոլոգների մեծամասնությունը առհամարում կամ լավագույն դեպքում անտարբեր է Մարքսի գաղափարների նկատմամբ: Եթե Մարքսին համարենք սոցիոլոգ, ապա վստահելիորեն կարելի է պնդել, որ նա աշխարհի ամենահայտնի սոցիոլոգն է:
Սոցիոլոգիայի հիմնադիրը համարվում է Օգյուստ Կոնտը, որը իր ամբողջ կենսագրությամբ մարմնավորում է ժամանակակից սոցիոլոգի կենսակերպը: Նա եղել է փայլուն մտավորական, բայց զարմանալիորեն ձանձրալի: Ամեն դեպքում բոլոր սոցիոլոգները պարտավոր են հարգել այս մարդուն, քանի որ նա փառքի չհասավ կյանքի ընթացքում, ներկայումս էլ որոշ հեղինակները նրան համարում են հնացած: Իրականում նրա գաղափարները նման են կրոնական կանոննների` հավերժ են և կայուն բոլոր ժամանակների և հասարակությունների համար:
Էմիլ Դյուրկհեյմը, այդ մարդն է, որը սոցիոլոգիան կաբինետներից տարավ փողոց, որտեղ գործում են իսկական կյանքի օրենքները: Նրա ինքնասպանությունների ուսումնասիրությունը մինչ այժմ համարվում է աշխարհի ամենահայտնի սոցիոլոգիական ստեղծագործությունների մեկը: Նրան կարելի համարել ժամանակակից սոցիոլոգիայի հիմնադիրը: Նրա ջանքերով սոցիոլոգիական դարձավ նաև ակադեմիական գիտություն` իր տեղը գրավելով հասարակական գիտությունների շրջանում: Նրա հետաքրքրությունների շրջանակը ներառու էին կրթությունը, հանցագործությունները, կրոնը և ինքնասպանությունները: Դյուրգհեյմը ներմուծել է սոցիոլոկան համերաշխություն գաղափարը, որը դարձել է նրա տեսության անկյունաքարերից մեկը: Հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում Դյուրկհեյմի ինքնասպանությունների սոցիոլոգիան: Նա տարբերակում է 4 տիպի ինքնասպանություն.
1. Էգոիստական-Այս ինքնասպանությունները ծայրահեղ անհատապաշտության արդյունք են: Ինքնասպանությունը գործողը կորցրել է ներդաշնակ հարաբերությունները և կապերը իր սոցիոլոկան միջավայրի հետ, աշխատանք բաժանման շղթայի մեջ չունի իր տեղը: Կարելի է մեկնաբանել այսպիսի ինքնասպանությունը որպես փախուստ ցավից և տառապանքից: Իրականում դրա արմատները ավելի խորն են և հատուկ են ժամանակակից ճգնաժամներ ապրող հասարակություններին:
2.Ալտրուիստական-Այսպիսի ինքնասպանությունները տեղի են ունենում խիստ ինտերգրված հասարակություններում, երբ անձի արժեքը ավելի քիչ կարևոր է քան հասարակությունը: Այս դեպքում անձը հակված է ինքնասպանություն գործել հանուն ամբողջ հասարակության կամ նրա մի մասի, որինակ ընտանիքի բարորության համար:
3.Անոմիական- Երբ հասարակության նորմերը և արժեքները կտրուկ փոփոխության են ենթարկվում, հասարակության օրգանական համերաշխությունը "ձախողվում է" : Մարդիկ չեն գտնում իրենց տեղը հասարակության մեջ և դիմում են ինքնասպանության:
4.Ֆատալիստական - Մարդիկ ընտրում են մահը քան կյանքը հատկապես ճնշող միջավայրում, երբ հանդերձյալ կյանքի գաղափարը ավելի գրավիճ է քան իրական ծանր կյանքը:
Դյուրհեյմը նշում է, որ տարբեր սոցիոլոկան ճգնաժամները կարող են բերել տարբեր տեսակի ինքնասպանությունների: Օրինակ պատերազմի ժամանակ շատանում են ալտրուիստական ինքնասպանությունները, իսկ տնտեսական ճգնաժամերի ժամանակ անոմիական ինքնասպանությունները: 
Իմ անձնական կարծիքով առավել հեշտ կարդացվող և ընկակելի սոցիոլոգը Մաքս Վեբերն է: Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ նրա աշխատությունները: հատկապես վաղ շրջանի գործերը: "Բողոքական էթիկան և կապիտալիզմի ոգին" աշխատությունը կարելի է համարել Վեբերի գլուխգործոցներից մեկը: Վեբերը ուսումնասիրել է բողոքականության դրական ազդեցությունը եվրոպական կապիտալիզմի զարգացման վրա: Նրա մյուս հայտնի աշխատությունը նվիրված է բյուրոկրատիային և ռացիոնալությանը:
Հերբերտ Սպենսեր- 1820-1903, ընտանիքի 9 երեխաներից միայն նա է կենդանի մնացել, միայն դրա համար կարելի է հարգել նրան: Հիմական փիլիսոփայական սկզբունքն այն էր, որ մարդիր կարող են հասնել լիարժեք երջանկության միայն իրենց պահանջմունքները բավարարելով, բայց հարգելով այլ մարդկանց նման ձգտումները: Հիմնական գաղափարները կապված էին օրգանիցիզմի, սոցիալական դարվինիզմի, չմասնակցման քաղաքականության, մալթուսականության հետ: Սպենսերը գտնում էր, որ հասարակության գոյատևման համար անհրաժեշտ է, որ գոյատևեն միայն առավել հարմարվածները: Այդ պատճառով պատերազմները, սովը և այլ առհավիրքները ունեն դրական նշանակություն հասարակության համար: